Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրու...
Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:
Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկտվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ: