Մարուքյանի եւ ԼՀԿ-ի ազնվության հավատաքննությա...

Ինչպես արդեն  հայտնի է, երեկ ԼՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ չի միանա ԲՀԿ-ին եւ չի դիմի ՍԴ, հաշվի առնելով, որ առաջիկայում՝ հուլիսի 7-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է քննվելու եւ կդիմեն այդ գործի քննությունից հետո։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահի թիմում որոշել են հետ վերցնել ՍԴ դիմումը։

Էդմոն Մարուքյանի եւ իր ղեկավարած ԼՀԿ-ի համար բավական յուրօրինակ ու ինտրիգային իրավիճակ է ստեղծվում։

Ըստ էության իրավիճակը կարելի է անվանել Էդմոն Մարուքյանի եւ ԼՀԿ-ի ազնվության հավատաքննության ժամ։ Նախագահ Քոչարյանը, իր վրա վերցնելով հիմնական հարվածը, հնարավորություն է տվել ԱԺ-ում առկա ընդդիմադիր ուժերին պայքարի մեջ մտնել հանուն պետության և դրա հիմքերի։

Նախագահ Քոչարյանի քայլով վերացվել է այն խոչընդոտը, որի պատճառով ԼՀԿ-ն չէր կարողանում միանալ ՍԴ դիմելու ստորագրահավաքին։ Եվ եթե Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև չկա կուլիսային պայմանավորվածություն, ապա ԼՀԿ-ն կօգտագործի վերջին շանսը և կկանգնի հանուն պետության պայքարող ուժերի շարքում։

Քայլն այնպիսին է, որ հիմա արդեն երկրորդական է «Իմ քայլը» պատգամավորների սահմանադրական կարգի տապալման նախաձեռնությունը և դրան ՀՀ նախագահի մասնակցությունը։ Հիմա ամբողջ պատասխանատվությունը ԼՀԿ ուսերին է ու ժամեր անց պարզ կլինի, թե նրանք որ ճանապարհն են ընտրել։