Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքո...

Արցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին,  չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների  ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ծառայությունից: