Մարտական հերթապահության հերթափոխ. ՀՀ ՊՆ

Հունվարի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Ստորաբաժանումների հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Դիրքեր մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: