Մարտական դիրքում ինչու՞ է եղել 3 զինվոր, եթե...

Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան:

«Պաշտպանության նախարարի հրամանով մարտական դիրքում հերթապահությունը իրականացվում է 7 հոգով: Կարծում եմ այս հրամանը չի փոխվել:

Կոռնիձորի դիրքում տեղի ունեցածի մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում խոսվում է երեք զոհված զինվորի մասին: Ու քանի որ պաշտպանության նախարարը մեր հարցումներին չի պատասխանում, լրատվական ծառայությունը՝ զանգերին, հաղորդագրություններին չի պատասխանում, ստիպված այստեղ եմ գրում՝ պատասխան ստանալու ակնկալիքով:

Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները:

Եվս մի հարց՝ այդ դիրքերում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են եղել, թշնամու ուղղությունը տեսանկարահանվու՞մ էր»,- գրել է Բաղդասարյանը: