Մարիխուանան օգտակար է առողջության համար

The New York times-ը ներկայացրել է մարիխուանայի 22 օգտակար հատկությունները.

Mic.com կայքը հավաքել է բազմաթիվ ապացույցներ, թե ինչ հիվանդությունների վրա է դրական ազդեցություն ունենում մարիխուանայի օգտագործումը։

1. ՁԻԱՀ՝ պարբերական օգտագործումը կրճատում է վիրուսի բջիջների քանակը և նվազեցնում վնասը իմունային համակարգի վրա։

2. Ճարպակալություն՝ մարիխուանայի սիրահարների շրջանում գեր մարդիկ պակաս են, քան այն չօգտագործողների։

3. Քաղցկեղ՝ մարիխուանայի սահմանափակ օգտագործումը նվազեցնում է գլխի կամ պարանոցի քաղցկեղի առաջացումը։

4. Դողէրոցք՝ մարիխուանան քրոնիկական դողէրոցքի դեմ լավագույն միջոցն է։

5. Գլխուղեղի հիվանդություններ՝ մարիխուանան նեյրոնները պաշտպանող լավագույն հակաօքսիդանտն է։ Այն երբեմն ավելի արդյունավետ է, քան այլ միջոցներ։

6. Սրտի հիվանդություններ՝ փոքր չափաքանակով մարիխուանան կանխում է սիրտանոթային անբավարարությունը։

7. Արթրոզ՝ մարիխուանան նվազեցնում է օստեոարթրիտի ցավերը: 

8. Շաքարային դիաբետով հիվանդների մոտ, որոնք պարբերաբար օգտագործում են մարիխուանա, առավոտյան ինսուլինի մակարդակն ավելի ցածր է լինում։

9. Ալցհեյմերի հիվանդություն՝ մարիխուանան կարողանում է արդյունավետ ազդեցություն ունենալ հիվանդության բացասական ընթացքի վրա։ Սակայն այս ուղղությամբ դեռ իրականացվում են հետազոտություններ։

10. Ընկճախտ՝ մարիխուանան արդյունավետ միջոց է հոգեկան խանգարումների դեմ, որոնք պայմանավորված են միայնությամբ և սոցիալական մեկուսացվածությամբ։

Նշվում են ևս 12 հիվանդություններ, որոնց բուժման ժամանակ մարիխուանան դրական ազդեցություն է ունենում։

Ամերիկացի գիտնականները նաև անմիջական կապ են գտել ԱՄՆ-ում մարիխուանայի վաճառքի արգելքի վերացման և հանցագործությունների թվի ավելացման միջև: Այս մասին վկայում է PLOS ONE ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը: Գիտնականներն ուսումնասիրել են 11 նահանգների քրեածին իրավիճակը 1996-2006 թվականներին, ինչը ներառում է մարիխուանայի վաճառքի և՛ արգելքի, և՛ թույլատրման տարիները: Նրանց հաջողել է պարզել, որ հանցագործությունների աճ չի նկատվում այն շրջաններում, որտեղ թույլատրվել է մարիխուանայի վաճառքը: