Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած...

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքրվելու Մանուկյանի առողջական վիճակով:

«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր՝ ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»։

Նոյեմբերի 23-ին  Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: