Նախագահ Քոչարյանի մանդատ չվերցնելու որոշումը...

Դատելով մամուլի հրապարակումներից, կարելի է ասել, որ հայաստանյան քաղաքական կյանքում, կարծես թե ինչ որ որոշակիություն է մտնում։ Մասնավորապես, արդեն պարզ է, որ ընդդիմությունը ամեն դեպքում վերցնելու է մանդատներն ու գնալու է խորհրդարան։

Ավելին, երեկ պարզ դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չվերցնել մանդատը, ինչը առաջացրել է իշխանական թեւի հրճվանքը, թեեւ հրճվանքի քիչ բան կա, իրականում, քանի որ ամեն պարագայում թիմը լինելու է խորհրդարանում, ու նախագահ Քոչարյանի անձնական ներկայությունը դժվար թե առանձնապես բան փոխեր, որովհետեւ այս խորհրդարանը մեծ հաշվով անելու շատ բան չունի, քան պարզապես սպասարկելու ռեգիոնալ վերաձեւավորումների հետ կապված միջազգային խաղացողների շահերը։

Իրականում նախագահ Քոչարյանի որոշումը ճիշտ էր։ Չկա իմաստ վերցնելու մանդատ մի խորհրդարանում, որը աչքի չի ընկնելու իր պրոֆեսիոնալիզմով(խոսքն իհարկե մեծամասնություն կազմող իշխանական թիմի մասին է), որը աչքի է ընկնելու իր բեւեռացվածությամբ եւ որի միակ արժանիքը լինելու է այն, որ օրինակ դակելու է պատերազմի ավարտը ազդարարող հաշտության համաձայնագիրը կամ Հայաստան-Ադրբեջան բարիդրացիական եւ բարեկամության պայմանագիրը, կամ Հայաստան-Թուրքիա բարիդրացիության եւ բարեկամության պայմանագիրը։ 

Քոչարյանի՝ նման դիստանցվածություն պահելու կեցվածքը շատ ավելի կարող է օգտակարություն բերել «Հայաստան» դաշինքին, հատկապես եթե հաշվի առնենք երկրորդ նախագահի անձնական կապերը հետխորհրդային տարածքի էլիտաներում եւ անձամբ Ռուսաստանի նախագահի հետ ունեցած ընկերական հարաբերությունները։

Նախագահ Քոչարյանը խորհրդարանից դուս լինելով կարող է համակարգել «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի աշխատանքը և սրան զուգահեռ արտախորհրդարանական պրոցեսներ գեներացնել, որը էկան ազդեցություն կունենա առաջիկա փոփոխությունների վրա։