ԼՂ համաձայնագիրը կարող է դրական անդրադառնալ Հ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կարող է դրական անդրադառնալ Երևանի և Անկարայի հարաբերությունների վրա, գրում է ТАСС-ը:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրն իրական հնարավորություն է երեք տասնամյակ հետո խաղաղություն ապահովելու համար: Այն միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն: