ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տ...

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, The Daily Telegraph- ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է  Հանրային ռադիոյի պաշտոնական կայքէջը:

 Հաղորդվում է, որ նա նշել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, բայց հավելել է, որ նրանց տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից:

Վարչապետը նաև ասել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու համար: