Լուսանկար․ Փաշինյանը պահանջու՞մ է հերքել, որ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր խմբագրություն  նամակ է ուղարկել պահանջելով հերքել մեր «Նոր բացահայտում․ Փաշինյանի պապը ԽՍՀՄ-ում իրականում դավաճան է համարվել․ ինչ է թաքցնում վարչապետը վերտառությամբ հոդվածը։

Վարչապետ Փաշինյանը իր նամակում պնդում է, որ մենք զրպարտել ենք իրեն և իր պապին։ Չնայած վարչապետի պահանջին անհասկանալի է, թե նա ինչու է մեզ մեղադրում մի բանում, որը մեր կողմից չի եղել միանաշանակ պնդում։

Ելնելով այս հանգամանքից մենք պատասխան նամակով խնդրում ենք վարչապետ Փաշինյանին որոշակի պարզաբանումներ անել։ Նամակն ամբողջությամբ ստորև․

«Հարգելի պարոն վարչապետ ստանալով ձեր կողմից մեզ ուղղված հերքման պահանջը, խնդրում ենք որոշ հստակեցումներ իրականացնել․

1․ մեզ համար անհասկանալի է ձեր պահանջը, խնդրում ենք հնարավորության դեպքում հստակեցնել, թե հոդվածի ո՞ր մասն եք հերքում և արդյո՞ք խնդիրը միայն հոդվածի վերնագիրն է

2. Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ինչո՞ւ եք հոդվածը մեջբերել մասնակի, քանի որ հոդվածում մեր կողմից չկա պնդում, որ ձեր պապը դավաճան է, ավելին, ի նպաստ ձեզ մենք պնդում ենք, որ ԽՍՀՄ-ում գերի ընկած բոլոր զինվորականներին (դուք հաստատել եք, որ ձեր պապը գերի է եղել) համարել են դավաճան (Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից...):

Հատկանշական է, որ ձեր հիշատակած բովանդակության հատվածը նույնիսկ ավարտական միտք չէր հանդիսանում այսինքն չէր դրվել` վերջակետ, այլ ստորակետով շարունակվում էր: Խնդրում ենք պարզաբանել նաև, ինչով է պայմանավորված նման տևական ժամանակի անցման պայմաններում ծանուցման-դիմումի ներկայացումը, քանի որ այն հաստատապես Ձեզ հասանելի էր հրապարակման պահից: Տեղեկացնում ենք նաև, որ ներկայացված հսրցերին սպառիչ և պատշաճ հիմնավոր պատասխան ներկայացվելու դեպքում, մեր կողմից կիրականացվեն համապատասխան գործողություններ»։

Առաջիկայում առավել մանրամասն կխոսենք մեր հոդվածի մասին, որում ներկայացրել ենք փաստեր վարչապետ Փաշինյանի պապու մասին։

Վիճահարույց հոդվածն այստեղ