Լուսանկար․ Ինչպես էր դեռ 2011 թվականին ոստիկա...

Հայաստանը հատկապես պատերազմից հետո դարձել է ծայրահեղությունների կիզակետ։ Անհնար է, որևէ կողմի մասին ասել քննադատական խոսք և հույս ունենալ, որ քննդատվողը առնվազն կցանկանա լսել քո խոսքը։ 

Հիմա կամ դու իշխանական ես ու ամեն ինչում մեղադրում ես նախկիններին, կամ ընդդիմադիր ես և անգամ 10 տարի առաջ գեներալի կոչում ստացած զինվորականների անպետության համար պատասխանատու է գործող իշխանությունը։

Այն, որ գործող իշխանությունները պատերազմի սկսման հիմնական մեղավորն են և խայտառակ արդյունքների հիմնական պատասխանատուն դա քննարկման ենթակա չէ, բայց տարիներ շարունակ տեղի են ունեցել գործընթացներ, որոնք բերել են այսօրվան։

Շաբաթներ առաջ միջազգային կառույցներից մեկը հրապարակել էր մի քարտեզ, որի վրա բացակայում էր Արցախն ու Սյունիքի մի հատվածը։ Այդ քարտեզը մեծ աղմուկ բարձրարցեց և շատ ընդդիմադիրներ մեղադրեցին իշխանություններին անգործության մեջ։

Բայց հետաքրքիր է, որ օրինակ նախկին իշխանությունների ժամանակ ոստիկանապետ աշխատող Ալիկ Սարգսյանի համազգեստի վրա Հայաստանի քարտեզին կից Արցախի քարտեզը գրեթե նման է այսօրվա Արցախի քարտեզին։ Բացակայում են հարակից յոթ շրջանները։ Սրանում էլ հաստատ Այսօրվա իշխանությունները չեն եղել չէ մեղավոր։ Ինչպե՞ս է ստացվել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան հագուստին կրել է նման քարտեզ։ Հետաքրքիր է, թե ինչ կանեյին նախկին իշխանավորները, որ այսօր մեծամասամբ ընդդիմադիր են, եթե այսօրվա կառավարության անդամներից մեկը նման քարտեզ կրեր իր հագուստին։