«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չպ...

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չպետք է շրջանառվի որևէ օրակարգում: Նման հայտարարությամբ ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

Ալիևը հայտարարել է, որ «կարգավիճակի հարցը պետք է ամբողջովին հանվի օրակարգից և ընդհանրապես չպիտի օգտագործվի Լեռնային Ղարաբաղ հասկացողությունը, քանի որ և՛ լեռնային, և՛ դաշտային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն են»:

Նա նշել է նաև, որ «հայկական կողմի համար էլ ձեռնտու կլինի հնարավորինս հազվադեպ նշել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծված է», և դա Ադրբեջանի դիրքորոշումն է:

«Ադրբեջանը հակամարտության կողմերից մեկն էր, և մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունն արդեն ավարտվել է: Դա հաստատվում է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությամբ», -ասել է Ալիևը: