Լեհաստանը հրաժարվել է ամերիկյան կործանիչները...

Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել ամերիկյան F-35 կործանիչները տեղակայել Մալբորկի բազայում։ Այս մասին հայտնում է Argumenti.ru-ն։ Միաժամանակ նաեւ լեհական կողմը արտասահմանյան ավիատեխնիկան չի տեղակայի Մինյսկ-Մազովեցկի քաղաքում, հաշվի առնելով որ վերջինս չափազանց մոտ է գտնվում Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմաններին։ Պաշտոնական Վարշավան կարծում է, որ այդ կերպ հակառակորդը չի կարողանա ուսումնասիրել F-35 Lightning II կործանիչների ռադիոլոկացիոն եւ ինֆրակարմիր բնութագրիչները։ Defence24-ն էլ գրում է, որ ամերիկյան նոր կործանիչների համար կկահավորվի Սվիդվինայի բազան։