Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբ...

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 1-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իհարկե՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- ասել է Զախարովան:

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար էլ Ռուսաստան է մեկնել Արա Այվազյանը: