Լավրովն ու Գուտերեշը քննարկել են իրավիճակը ԼՂ...

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրույցը վերաբերել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի արձագանքմանը վերաբերող հարցեր:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների հետ։