Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ կքննարկի Ղարաբ...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ իրանցի դիվանագետի Մոսկվա այցի ընթացքում:
 
«Ենթադրվում է, որ կշարունակվի կարծիքների փոխանակումը միջազգային մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ», - նշել է Զախարովան:
 
Նաև Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները մտադիր են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում: