Կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազ...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ:

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար։

Եթե փորձեմ հակիրճ բնութագրել գիտելիքի ու կրթության առաքելությունը մեզանում, ապա վստահաբար պիտի նշեմ, որ կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքների Հայաստանը։

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ այս առաքելության իրականացման մեջ»,- շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Միրզոյանը։