Կրեմլում բավարարված են «Իսկանդերի» վերաբերյալ...

Կրեմլում բավարարված են Երևանից հնչող այն հայտարարություններից, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդեր» հչթիռային համալիրի վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այդ հարցում վերականգնված է», - ասել է Պեսկովը: