Կրակոց Սարի Թաղում

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Ա.Ֆ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: