Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսագիտական հ...

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որոշ ժամանակով կանցնի հեռավար ուսուցման: Պատճառը կորոնավիրուսն է: Այդ մասին հայտում են բուհի կայքում:

«Կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։

Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են», - նշված է հաղորդագրության մեջ։