Կորոնավիրուսից մահացությունը կնվազի այս տարվա...

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունը էականորեն կնվազի այս տարվա վերջին՝ հակավիրուսային դեղամիջոցների շնորհիվ, որոնք օգտագործվում են COVID-19-ի բուժման պրակտիկայում։ Այս մասին նա ասել է CNBC-ի հետ զրույցի ընթացքում։ «Դուք կարող եք տեսնել, որ թեւապեւտիկ արդյունքը ավելի արագ կդրսեւորվի, քան պաշտպանական արդյունքը»,- ասել է միլիարդատերը։ Գեյթսը նշել է, որ «Ռեմդիսիվիր» պրեպարատը, որը նախապես ստեղծվել էր Էբոլա տենդի բուժման համար, առաջնահերթ կարեւորություն ունի COVID-19-ի բուժման մեջ։ Այս պրեպարատը մահացությունը կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մոտ նվազեցրել է 62 տոկոսով։