Խափանումներ «Ինստագրամի» աշխատանքում
Աշխարհի մի շարք երկրների ինստագրամյան օգտատերեր արձանագրել են սոցկայքի աշխատանքում խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Գանգատները եղել են ԱՄՆ-ից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից։ Հիմնական խնդիրները կապված են եղել այն բանի հետ, որ չեն կարողացել օգտատերերը դիտել լրահոսը։ Դժգոհությունների մյուս մասը կապված է եղել «սթորիներում» նյութեր հրապարակելիս առաջացած բարդությունների եւ ընդհանրապես հրապարակումներ անելու հետ կապված խնդիրների հետ։