Կդիմենք ՄԻԵԴ․ մեր պահանջը պետության հանդեպ 30...

36 նախկին աշխատակիցների հայցն արդեն իսկ մուտք է արվել վարչական դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 6-ին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մելքումյանը։

«Այս հայցին միացել են ևս 85 հոգի նախկին աշխատակիցներից, և ներկայումս ունենք մի շարք այլ նախկին աշխատակիցների դիմումներ, որպեսզի նրանք էլ միանան այս պահանջին: Պահանջը հետևյալն է, քանի որ 25 ամիս է՝ մի խումբ անձանց կողմից հանքն ապօրինի փակ է, հայցի պահանջի հիմքում դրել ենք ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը: Քանի որ 2018 թվականի հունիսի 22-ից սկսած ոստիկանությունն իր գործառույթները չի իրականացնում, չի պաշտպանում աշխատողի կողմից իր իրավունքն իրականացնելը: Չեն բացվում հանքի ճանապարհները, չեն վերացնում այդ խուլիգանությունները, չեն հետապնդվում այդ բիրտ խուլիգանական դրսևորումները, որոնք իրականացվում են նույն այդ ճանապարհն ապօրինի փակած անձանց կողմից: Սա աննախադեպ երևույթ է»,- ասաց փաստաբանը: