Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի եւ Էրեբուն...

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։

Միաժամանակ, ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։