Կառավարական մասնաշենքում բռնկված հրդեհի հասցր...

Հայաստանի ԱԻՆ-ը մանրամասներ եւ լուսանկարներ է հրապարակել նախօրեին կառավարության մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Նշենք, որ մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին:

Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ եւ ջերմահարվել՝ մեկ պատուհան:

Կան ծխահարված աշխատակիցներ: Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: