Կապանում փլուզված տանը գտել են կնոջ դին. աշխա...

Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շենք է փլվել: Ըստ նախնական տեղեկությունների` ներսում տարեց ամուսիններ են մնացել: Այս պահին այնտեղ որոնողական աշխատանքներ են ընթանում:

SHANTNEWS.am-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը փոխանցել է, որ այս պահին գտել են կնոջ դին: Նա եղել է ննջասենյակում՝ անկողնում: Որոնողական աշխատանքները շարունակվելու են: