Ջերմոցային տնտեսությունները սնանկացման եզրին․...

Հայաստանի շուկաներում և սուպերմարկետներում հայտնվել են գերէժան լոլիկի խմբաքանակ։  Օրերս մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Հայաստան է ներմուծվել թուրքական ծագման բանջարեղեն՝ մեծ խմբաքանակով։ 

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը, սակայն այն դեռ շարունակում է գալ հայկական շուկա։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին, բայց  ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: 

Մինչև դեկտեմբերի 31-ը, ուրեմն, Հայաստանում գործող ջերմոցային տնտեսությունները արդեն սնանկացման խնդրի առաջ կկանգնեն։ Հոկտեմբեր ամսից սկսած ջերմոցային տնտեսությունները ջեռուցվում են և տեղական լոլիկի ինքնարժեքը 500 դրամից բարձր է, իսկ շուկայում առկա է թուրքական լոլիկ, որը սուպերմարկետներում  վաճառվում է 289 դրամ։

Հետաքրքիր է, որ ընդդիմախսների կալանավորման, ազատազրկման հարցը ժամերի ընթացքում  գլուխ բերող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գոնե թուրքական գյուղմթերքի դեմն առնել, որպեսզի Հայաստանի ջերմոցային տնտեսությունները չսննկանան։