Իսրայելը հարվածել Է Գազայի հատվածում գտնվող Հ...

Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին Է հարվածել՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը: «Գազայում ահաբեկիչներն արդեն երեք գիշեր անընդմեջ հրթիռներով գնդակոծում են Իսրայելը՝ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելով Իսրայելում եւ Գազայում:

Ի պատասխան մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտների, որոնք օգտագործվել են զորավարժությունների համար, զենքի արհեստանոցին եւ ահաբեկիչների՝ ստորգետնյա թունել տանող մուտքին»,-ասվում Է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Ավելի վաղ զինվորականները հայտնել Էին, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան եւ լույս սեպտեմբերի 13-ի գիշերը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը դրանք հաջողությամբ կալանել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: