Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։
«ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգևորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում և կշարունակի խրախուսել և աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում»,- ընդգծել է նա։