«Իրատես». «Իմ Քայլը» քննարկել է Հայկ Սարգսյան...

Իրատես թերթը գրում է. Պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքն­նություն» է սկսել:

Խմբակցու­թյան ղեկավար կազմը փոր­ձում է առավելագույնս ին­ֆորմացիա հավաքել պարզելու համար պատգամա­վորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունե­ցել: Իմքայլական պատգամավորը խմբակցու­թյան ղեկավար կազմին ի սկզբանե ասել է. որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը, սակայն, բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակ­ցության «Իրատեսի» աղբյուրները վստահեց­րին Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտա­րարեց, թե Սարգսյանը Սևա­նում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել: Ասել է թե հավատացել է պատգա­մավորի խոսքին, և հիմա խմ­բակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկ­վել:

Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում: Հայկ Սարգ­սյանի մանդատը դնել-չդնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, դժվար է ասել, փաստ է, սակայն, որ նրա հակակարանտինային վայելք­ների հավաստիությունը ճշտող իշխանություն­ները ոչ միայն երկրի, այլև սեփական թիմում տի­րող իրավիճակին չեն տիրապետում: