Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու...

Իրաքի Ալ-Ղադեսիա նահանգում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու ռազմական ավտոշարասյուն:

«Բաղդադ Ալ-Յոմ» կայքի տեղեկացմամբ, երեքշաբթի օրը, Ալ-Ղադեսիա նահանգի Դիվանիա և Սամավա քաղաքներում հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի բանակի ավտոշարասյունները: Մինչ այժ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի լոգիստիկ ավտոշարասյունները բազմիցս հարձակման են ենթարկվել Իրաքի տարբեր շրջաններում: Այնուամենայնիվ, ամերիկացիները շարունակում են խուսափել գործադրել հնարավորինս շուտ Իրաքը լքելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի բանաձևը: