Իրանը կոչ է անում անհապաղ կայուն խաղաղություն...

Մատնացույց անելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է Հարավային Կովկասում անհապաղ կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» գործակալությունը։

Նա ափսոսանք է հայտնել կողմերի ունեցած վիրավորների ու զոհերի հետ կապված ու Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել։ Խաթիբզադեն նաև նշել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։