Իրանը 50 տոկոսով կմեծացնի Նաթանզի միջուկային...

Նաթանզում Իրանի միջուկային օյեկտում դիվերսիան չի հանգեցրել ուրանի հարստացման գործընթացի դադարեցման, որի արտադրական կարողությունները պլանավորվում Է 50 տոկոսով մեծացնել: Ապրիլի 12-ին այդ մասին հայտարարել Է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «(Նաթանզի ուրանի) հարստարման «Շահիդ Ահմադի Ռոշան» օբյեկտում երեկվա միջադեպը խոչընդոտ չի դարձել հարստացման համար, համալիրում միացել Է վթարային Էներգամատակարարումը»,- մեջբերում նրա խոսքն ԻՌԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Իրանի փոխնախագահի խոսքով՝ «ամենակարճ ժամկետներում Նաթանզի օբեկտը կշարունակի աշխատանքը՝ արտադրողականության 50 տոկոս մեծացմամբ»: Նա հավելել Է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի մեծ հզորությամբ ուրիշներով»:

Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել Է, որ Նաթանզի օբյեկտում վթար Է արձանագրվել բաշխիչ Էլեկտրացանցում: Տուժածներ եւ շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել Է «միջուկային ահաբեկչության դրսեւորում»: The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Նաթազում վթարը տեղի Է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել Է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին Է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: