Իրանի ԱԳՆ. Սրբազան պաշտպանությունը օրինակ է ա...

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանի ԱԳՆ-ն շեշտել է.«Իրանի քաջ ժողովրդի սրբազան պաշտպանությունը օրինակ է ծառայում ազատախոհներիե դիմադրության ու Իրանի ժողովրդի կտրուկ պատասխանն է ագրեսորներին, չարակամներին ու դավաճաններին»:

Սրբազան պաշտպանության առիթով Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Տարածքային ամբողջականության պահպանումը, սահմանների պաշտպանությունը և այս հնագույն երկրի անկախությունը սրբազան պաշտպանությունում Իրանի հպարտ ժողովրդի ձեռքբերումներից էին»: Այս մասին տեղեկանում ենք Pars Today  գործակալության կայքից։

Հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի ազգի դեմ 8-ամյա պատերազմը միջազգային սկզբունքների և օրենքի խախտում էր և խաթարեց տարածաշրջանի կայունությունը և կործանարար հետևանքներ թողեց տարածաշրջանի անվտանգության վրա: Միջազգային տերությունների աջակցությունը՝ Միացյալ Նահանգների կառավարության գլխավորությամբ, և տարածաշրջանում ոմանց աջակցությունը ագրեսորին, հանգեցրին ոտնձգությունների շարունակման և Պարսից Ծոցի տարածաշրջանում այլ պատերազմների բռնկամանը»:

Իրանի ԱԳՆ-ն հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մշտապես եղել է իր հարևանների հետ երկխոսության և դիվանագիտության ազդարար, և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման միակ ճանապարհն է համարում փոխըմբռնումը, թյուրիմացությունների վերացումը և երկխոսությունը»: