«Իրականությունը Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դե...

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Իրականությունը Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին
Ուրեմն, Լիլիթ Մակունցը, ով Նիկոլ Փաշինյանի աջ թևն էր խորհրդարանում և ինչ-որ տեղ հակակշռում էր Արարատ Միրզոյանին ՔՊ թիմի ներսում, 44-օրյա պատերազմից հետո ցանկություն է ունենում դառնալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Նիկոլ Փաշինյանը չի մերժում նրան:

Վարուժան Ներսեսյանը, ով ՀՀ լավագույն դիվանագետներից է և ամենաաշխատասեր ու ՀՀ-ին նվիրված դեսպաններից, ով հսկայական գործ էր անում Վաշինգթոնում, հետ է կանչվում նշանակումից 2 տարի անց և ուղարկվում Լոնդոն:

Որևէ աշխարհաքաղաքական կամ այլ բան չկա այս տեղափոխման մեջ:

Պարզապես Մակունցն ուզեցել է դեսպան գնալ և գնացել է»: