Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարություններ...

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը պնդում է, որ  Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին դեսպանն ասել է «Մոսկվայի տանը» լրագրողների հետ հանդիպման ընթացքում․«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա։

Լրագրողների խնդրանքով դեսպանը խոսեց նաև Ադրբեջանի այն հայտարարությունների մասին, ըստ որի իրենց երկրում պահվող ՀՀ քաղաքացիները գերիներ չեն․«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասաց դեսպանը։