Ինչ են ցույց տալիս Արփա գետի ջրի որակի ուսում...

2020թ. հուլիսին Արփա գետի ավազանում իրականացվել է հիդրոկենսաբանական (մակրոանողնաշարավորներ) մոնիթորինգ:
Համաձայն ստացված արդյունքների՝ Արփա, Դարբ և Եղեգիս գետերի նվազագույն անթրոպոգեն ազդեցություն ունեցող հատվածներում, որոնք դիտարկվել են որպես հղումային դիտակետեր (անաղարտ վիճակ), ջրի որակը գերազանց է: Արփա գետի ջրի որակը Ջերմուկ քաղաքից հետո՝ հոսանքով ներքև, ինչպես նաև Եղեգիս գետի գետաբերանի հատվածում, գնահատվել է միջակ դասի: