Հունվարի 20-ին մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաք...

Armvoice տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը «Մոլորակ» թերթում, որտեղ նա՝ լինելով լրագրող, գրել է այն մասին, որ գլուխ է խոնարհում 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում զոհվածների առաջ:

1998 թվականի փետրվարի 11- ին հրապարակված՝ «Հայերն ու ադրբեջանցիները երջանիկ ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է հայերի գիտակցությունը մթագնում ամեն անգամ, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի անմեղ զոհերի մասին։ Փաշինյանի հոդվածն ավարտվում է հետևյալ տողերով. «Հունվարի 20-ին ես մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվում 1990-ականների զոհերի հիշատակը»: