Հրավառությունից հետո Մատենադարանի հետնամասում...

Հոկտեմբերի 19-ին` ժամը 22։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ: