«Հրապարակ». «Ով չգա, կփոշմանի». Իշխանությունը...

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվելու երկրում, եւ սգո երթ է կազմակերպվելու դեպի Եռաբլուր, ինչը Նիկոլ Փաշինյանն ուզում է ներկայացնել որպես իրեն ուղղված աջակցության ակցիա։ Ու քանի որ մտավախություն կա, որ իշխանությունների հայտարարած երթին քիչ մարդ կմասնակցի, ուստի գործի են դրվել վարչական լծակները։

Մեզ ասացին, որ հատկապես մարզպետարաններն են լծվել այդ գործին․ հրահանգ է իջեցվել աշխատակիցներին՝ անպայման մասնակցել երթին։

Օրինակ՝ Լոռվա, Արագածոտնի մարզպետները հանձնարարել են աշխատակազմերին, որ ապահովեն իրենց մասնակցությունը։ Հաթաթա են տվել՝ «ով չգա, կփոշմանի», եւ կան մարդիկ, որոնք աշխատանքը կորցնելու վախից համաձայնել են մասնակցել երթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում