«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկի...

«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։ Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից և ընդհարումից հետո»։

Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ․ նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, և ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ դրան համարժեք հարկ չի վճարվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: