«Հրապարակ». Մրցույթներին մասնակցում են կեղծ բ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պահանջով ասֆալտի տեխհսկողությունն անցած տարվանից խստացվեց․ որպես բանկային երաշխիք՝ աստղաբաշխական թվեր են մուծվում, հաճախ կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով, մասնակիցներից ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր՝ նրա հետ փոխկապակցված կազմակերպություն․ երբ սա բացահայտեցինք, մրցույթները չեղարկվեցին, նոր մրցույթներ հայտարարվեցին»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Հաղթողներ կա՞ն։ «Մրցույթները կայացել են, այդ թվում եւ՝ Երեւանի ասֆալտապատման մրցույթը։ Մրցույթներում, որպես օրինաչափություն, հաղթում է մի կազմակերպություն, որը բավարար ֆինանսական միջոցներ չունի, կոնկրետ` Երեւանի դեպքում վճարել է ավելի քան 38 մլն բանկային երաշխիք, որի դիմաց այդ` «Ինժեներիգ» ՍՊԸ-ն պետք է ստանա ընդամենը 33 մլն դրամի պայմանագիր, բայց քանի որ այդ կազմակերպությունը փոքր կամ միջին բիզնեսի շկալայում է, ոլորտի մասնագետների մոտ կան կասկածներ, որ տեխհսկողության բանկային վճարումները վճարում են բուն շինարարները, որոնց նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի։ Այսինքն, պատշաճ վերահսկողության մասին խոսք չի լինի․ ուզեցին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում