«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական սկանդալը ծագեց՝ Նիկոլ Փաշինյանի չճշտված հայտարարության հետ կապված։ Պուտինին նա ասել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։ Հետո առողջապահության նախարարը փորձեց փրկել նրան՝ ասելով․ ««Սպուտնիկը» գրանցված չէ, բայց թույլատրված է»՝ չբացատրելով, թե դա ինչ նոր կարգավիճակ է։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում