«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։
Ստացվում է՝ նիստերն ապահովելու հարցն անթաքույց իրականացվում է նախաքննության մարմնի կողմից։ Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն, վստահեցնում են, որ ԲՀԿ առաջնորդը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից՝ հոկտեմբերի 3-ից հետո։
Երեկ, մինչ դատարանը քննել է Ծառուկյանի կալանքի հարցը, վերջինս այցելել է Գեղարդ, ու երբ թիմակիցները զանգել տեղեկացրել են, որ նիստը հետաձգվել է, ասել է, որ երազում էր տեսել, որ պիտի գնա Գեղարդ՝ մոմ վառի։ Ի դեպ, եթե կալանքի սանկցիան տան, հարսանիքը, ըստ ամենայնի, կհետաձգվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում