Հիմա մեր հերթն է, գալիս ենք իշխանություն վերց...

Հայաստանում 30 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արկղի մեջ թուղթ գցելով, իշխանություն չի փոխվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

«Հիմա մենք հնարավորություն ունենք առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել։ Սակայն եթե մարդկանց մի մեծ մաս մտածում է, որ ոչինչ չի փոխվելու, սա նշանակում է, որ մենք զարգացում չենք ունենա։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված, այսինքն՝ որևէ մեկը չի կարող 50+1 տոկոս ձայն հավաքել։ Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ 15 տարի շարունակ եղել ենք խորհրդարանում, միշտ եղել ենք երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու։ Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար», - ասաց Միքայել Մելքումյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում Գագիկ Ծառուկյանին բանակցություններ վարելիս, Մելքումյանը պատասխանեց.

«Շատ լավ, Գագիկ Ծառուկյանն ունի բարձր հեղինակություն»։