ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության...

Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն:

ՊՆ-ից հայտնում են, որ զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ):