Հետընտրական առաջին դասերը

Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թեկուզ եւ նախնական, բավական հետաքրքիր մտորումների առիթ են տալիս։

Ինչ ունենք իրականում․

• Ժողովուրդն առանձնապես հետաքրքրված չէ ազգային պետականություն ունենալու գաղափարով։ Եթե ընտրության մասնակցությունը 50 տոկոսից էլ ցածր է, ապա խոսել ազգային պետականության կերտման մասին, արդեն ավելորդ է, որովհետեւ առավել քան 50 կամ 51 տոկոսին դա չի հետաքրքրում

• Որպես էթնոս, Հայ ժողովուրդը Հայաստանում աստիճանաբար սպառում է իրեն։ Հետպատերազմական ապրումներ եւ այլն, իհարկե գուցե ազդում են, սակայն պատերազմը տանուլ տված քաղաքական ուժին եւ նրա լիդերին մոտ 54 տոկոս քվե տալը խոսում է առաջին հերթին այն մասին, որ Հայաստանում հայկական ինքնությունն է արդեն վտանգված

• Կա հետեւյալ խոսքը՝ կատարել ընտրություն պետություն ունենալու եւ լավ ապրելու մեջ։ Եթե լավ ապրել դիտարկենք թուրքական պոտենցիալ ներդրումները, որը կարող է ապահովվել, եթե Հայաստանում իշխանության մնա գործող վարչակարգը, ապա Հայ ժողովուրդը Հայաստանում մերժեց պետություն ունենալն ու ընտրեց պոտենցիալ լավ ապրելը

• Փաստորեն ճիշտ էր Լեւոն Տեր Պետրոսյանը, երբ ժամանակին ասում էր, որ ազգայինը կեղծ կատեգորիա է։