Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց նրա և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել ենք, որ Միկին չի մեկնի թիմի հետ Բաքու:

Մենք այս մասին նամակ էինք գրել ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով մեր խորը մտահոգություններն իրավիճակի վերաբերյալ: Միկին մեր առանցքային ֆուտբոլիստներից էր այս եզրափակչի ճանապարհին և սա շատ մեծ կորուստ է մեզ համար:

Ցավում ենք, որ ֆուտբոլիստը բաց է թողնելու այսպիսի խոշոր մրցաշարի եզրափակիչը:

Միկին կշարունակի մարզումները», - ասված է «Արսենալի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» ու «Արսենալի» միջև։