Հայտնի է, թե երբ կհեռանա Փաշինյանը. նրան պետք...

Հայաստանում փոտրեվարի 25-ի ԳՇ հայտարարությունից հետո սպասողական վիճակ է: Բոլորն անհանգստությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը և հույս ունեն, որ պետությունը պատրության տարած Նիկոլ Փաշինյանը կհեռանա առանց ավելորդ ցնցումների և գործողությունների:

Իշխանություններն էլ փորձում են ամեն բան անել, որպեսզի մարդիկ հուսահատվեն և հավատան,որ Փաշինյանը հեռացողը չէ և որ նա ժողովրդական աջակցություն ունի: Մարտի 1-ի իշխանական հանրահավաքը և այն, թե ինչ ճանապարհով էին մարդկանց բերել իհարկե հոդս է ցնդեցրել ժողովրդական աջակցության թեզը, բայց Փաշինյանը դեռ շարունակում է կառչած մնալ աթոռին:

Ոմանք արդեն սկսկել են հաշտվել այս իրողության հետ, սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանն այլևս իշխանություն չունի Հայաստանում: Նա այս պահին պարզապես զբաղեցնում է երկրի վարչապետի համար նախատեսված աշխատասենյակը կառավարության շենքում: Բացի այս հանգամանքից, որևէ այլ բան չի հուշում, որ երկրում նա է վարչապետը:

Իրականում ամեն բան պարզ է և գիտակից մարդկանց համար հասկանալի է, թե երբ իր զբաղեցրած սենյակից կհեռանա Փաշինյանը՝ երբ բանակը գնահատելով իրավիճակը նրան ուղիղ տեքստով դուրս հրավիրի կառավարության շենքից: Բանակն, ըստ էության մեկ երկու հարց ունի իր համար պարզելու և դրանից հետո ամեն բան լուծված է: Գլխավոր հարցն այն է, թե ո՞վ պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այստեղ կարծես շատ տարբերակներ չկան, եթե բանակն է Փաշինյանին դուրս շպրտում կառավարութունից, ապա վարչապետի պաշտոնը ժամանակավորապես՝ մինչև նոր ընտրություններ, պետք է զբաղեցնի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Սա է միակ լուծումը և խոսքը առաջիկա օրերի մասին է, եթե իհարկե Օնիկ Գասպարյանը չի որոշել կոտրել բանակի մեջքը և չի ցանկանում բանակը տանել նոր պարտության:

Սա այլևս հրամայական է: